Dil ID: 1
Dil Adı: english
Dil Kodu: en1 Audibel Brand's Products
Dünyanın En Büyük
Elektronik Bilgi Kütüphanesi



44444
4
ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ
ՄԻԱՑՈՒՄ/ՍՊԱՍՈՒՄ
Արտադրանքը սպասման ռեժիմում դնելու համար սեղմեք և
3 վայրկյան պահեք Միացում/Սպասում կոճակը: Բոլոր ցուցիչներն
անջատվում են, բացառությամբ Միացում/Սպասում կոճակի:
Կրկին սեղմեք, սարքավորումը նորից միացնելու համար:
ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ
ՍԱՌՆԱՐԱՆԻ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆ
Սառնարանի Ջերմաստիճանը կարգավորելու համար սեղմեք
Սառնարանի °C կոճակը
: Սառնարանի ջերմաստիճանը կարող
եք կարգավորել +2 °C-ի և + 8 °C-ի միջև, ինչպես ցուցադրված է
Սառնարանի Ջերմաստիճանի Էկրանին (°C):
ՍԱՌՑԱՐԱՆԻ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆ
Սառցարանի Ջերմաստիճանը կարգավորելու համար սեղմեք
Սառցարանի °C կոճակը
: Սառցարանի ջերմաստիճանը կարող
եք կարգավորել -16 °C-ի և -24 °C-ի միջև, ինչպես ցուցադրված է
Սառցարանի Ջերմաստիճանի Էկրանին (°C):
ՀԱՆԳՍՏԻ ՌԵԺԻՄ
Այս գործառույթը կարող եք ակտիվացնել երկարացված ժամանակի
ընթացքում` սարքավորման էներգիայի սպառումը նվազեցնելու համար:
Ակտիվացնելու/ապաակտիվացնելու համար սեղմեք և 3 վայրկյան
պահեք Հանգստի ռեժիմ կոճակը: Երբ գործառույթը միանում է,
համապատասխան նշանի լույսը վառվում է:
Ջերմաստիճանի սահմանված կետի փոխումը գործառույթն ավտոմատ
կերպով կապաակտիվացնի:
Սառցարանի խցիկը պատշաճ կերպով աշխատում է:
ՍՏԵՂՆԵՐԻ ՓԱԿՈՒՄ
Վերահսկողության վահանակի ստեղները փակելու/բացելու համար
սեղմեք Ստեղների Փակում կոճակը 3 վրկ. Հիմնական Փականի
ցուցիչը կարճ ժամանակով կցուցադրվի և ձայնային ազդանշան կհնչի:
ՀՊՄԱՆ ԷԿՐԱՆ
Այս ընտրովի գործառույթը կարող եք օգտագործել էներգիա խնայելու
համար: Երբ այն ակտիվանում է, Պրո Ֆրեշի վերահսկողության լոգոն
է միայն վառվում, իսկ մյուս կոճակները և էկրանն անջատվում են`
էներգիայի սպառումը նվազեցնելու համար:
Հպման էկրանն ակտիվացնելու/ապաակտիվացնելու համար,
միաժամանակ 3 վայրկյան սեղմեք սառնարանի և սառցարանի
ջերմաստիճանի կոճակները: Հիշեք, որ այս գործողությունից
սարքավորումը չի անջատվում հոսանքի մատակարարումից` այլ միայն
նվազեցնում է արտաքին էկրանի էներգիայի սպառումը:
Ամեն անգամ, երբ Ձեզ անհրաժեշտ է օգտագործել վերահսկողության
վահանակը և նայել բոլոր գործառույթները, պետք է պարզապես հպվել
ցանկացած կոճակի` վահանակն ակտիվացնելու համար:
ՍԱՌՑԱԿԱԼՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
Սառցակալման Վերահսկողությունը զարգացած տեխնոլոգիա է,
որն ամբողջ սառցարանի խցիկում տատանումները նվազեցնում է
մինչև մինիմումի` շնորհիվ նոր օդային համակարգի, որը լիովին
առանձին է սառնարանից: Սառցարանից այրվածքներ ստանալու
հավանականությունը նվազում է մինչև 60%, իսկ մթերքը պահպանում
է իր օրիգինալ որակը և գույնը:
Սառցարանի վերահսկողությունն ակտիվացնելու/ապաակտիվացնելու
համար` սեղմեք ՍԱՌՑԱՐԱՆԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ կոճակը
(պատկեր)
:
Գործառույթն աշխատում է պատշաճ կերպով, սահմանված
ջերմաստիճանի տիրույթում. -22 °C-ի և -24 °C-ի միջև: Այն
դեպքում, երբ Արագ սառեցում գործառույթը գործի է դրվում,
ապա «Սառեցման Հսկողություն»-ը կանգնեցվում է` մինչև Արագ
Սառեցման գործառույթն անջատվի:
ՊՐՈ ՖՐԵՇԻ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
Այս գործառույթն ավտոմատ կերպով ապահովում է օպտիմալ
պայմաններ, պահվող մթերքը պահպանելու համար: Եթե կան
տատանումներ, ապա Պրո Ֆրեշի Հսկողությունն անմիջապես
վերականգնում է իդեալական պայմանները: Արդյունքներն ակնհայտ
են. թարմությունը լավագույնս պահպանվում է սառնարանի խցիկում 4
անգամ ավելի երկար:
ԱՐԱԳ ՍԱՌԵՑՈՒՄ
Օգտագործելով Արագ Սառեցման գործառույթը` դուք կարող եք
սառնարանի խցիկում բարձրացնել սառեցման հզորությունը: Այս
գործառույթը խորհուրդ է տրվում օգտագործել այն ժամանակ, երբ
սառնարանի խցիկում մեծ քանակության մթերք եք դնում: Սեղմեք Արագ
Սառեցում կոճակը` Արագ սառեցման գործառույթն ակտիվացնելու
համար: Երբ այն ակտիվանում է` Արագ Սառեցման ցուցիչը միանում է:
Գործառույթն ավտոմատ կեպով անջատվում է 6 ժամ անց կամ կարող
եք անջատել ձեռքով` սեղմելով Արագ սառեցում կոճակը:
ԱՐԱԳ ՍԱՌՑԱԿԱԼՈՒՄ
Այս գործառույթը խորհուրդ է տրվում օգտագործել այն ժամանակ,
երբ սառցարանի խցիկում մեծ քանակության մթերք եք դնում: Նախքան
թարմ մթերք սառեցնելը, 24 ժամ առաջ սեղմեք սառցարան կոճակը`
Արագ Սառցակալման գործառույթն ակտիվացնելու համար: Երբ այն
ակտիվանում է` Արագ Սառցակալման ցուցիչը միանում է: 24 ժամ
անց դրեք սառեցվող մթերքը սառցարանի խցիկի մեջտեղի գոտում:
Գործառույթն ավտոմատ կերպով անջատվում է 48 ժամ անց կամ
կարող եք անջատել ձեռքով` կրկին սեղմելով Արագ Սառցակալում
կոճակը:
ԱՄԵՆՕՐՅԱ ՕԳՏԱԳՈՐԾՈՒԾ
Գործառույթների վերաբերյալ լրացուցիչ տվյալների համար նայեք
Օգտագործման և Խնամքի Ուղեցույցը / վերջին էջում ինֆորմացիա է
այն մասին, թե ինչպես ձեռք բերել Օգտագործման և Խնամքի Ուղեցույցը