
4
ԿԱՐևՈՐ Է ԿԱՐԴԱԼ ԵՎ ԴԻՏԱՐԿԵԼ
Նախքան սարքի օգտագործումը,
ընթերցեք անվտանգության այս
հրահանգները:
Պահեք դրանք հետագայում
անդրադառնալու համար:
Այս ցուցումներն ու
սարքավորումները պարունակում են
կարևոր անվտանգության
նախազգուշացումներ, որոնք պետք է
դիտարկել ցանկացած ժամանակ:
Արտադրողը որևէ
պատասխանատվություն չի կրում այս
անվտանգության ցուցումներին
չհետևելու, սարքերի ոչ պատշաճ
օգտագործման և վերահսկողության
համակարգի սխալ տեղադրման
համար:
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ
Շատ փոքր (0-3 տարեկան) և փոքր
երեխաներին (3-8 տարեկան) պետք է
հեռու պահել սարքերից և
շարունակաբար վերահսկել:
8 տարեկան և ավելի երեխաները,
ինչպես նաև այն անձիք ովքեր ունեն
թույլ ֆիզիկական, զգայական և
մտավոր կարողություններ և սարքերի
վերաբերյալ փորձի և գիտելիքի
պակաս, կարող են առնչվել այդ
սարքերի հետ, եթե նրանց տրվել է
դրանց օգտագործման համար
անհրաժեշտ անվտանգության
ցուցումներ, ինչպես նաև գիտակցում
են թե ինչպիսի վտանգ են դրանք
պարունակում: Երեխաները չպետք է
խաղան սարքերի հետ: Դրանց
մաքրումը և պահպանումը չպետք է
իրականացվի երեխաների կողմից
առանց խորհրդատվության:
ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ Այս սարքավորումը
նախատեսված չէ արտաքին
ժամանակաչափի կամ
հեռակառավարվող համակարգի
միջոցով գործարկելու համար:
Այս սարքավորումը նախատեսված է
բացառապես տնային օգտագօրծման
համար այլ ոչ թե պրոֆեսիոնալ
օգտագործման:
Չի կարելի սարքն օգտագործել
դրսում:
Չի կարելի պահել պայթուցիկ կամ
դյուրավառ նյութեր, ինչպիսիք են
աերոզոլների տարաները, ինչպես
նաև դնել կամ օգտագործել բենզին
կամ այլ դյուրավառ նյութեր սարքի
մոտ քանի որ հրդեհ կարող է
բռնկվել, եթե սարքավորումը
պատահաբար միացված լինի:
Այս սարքավորումը նախատեսված է
կենցաղում և նմանատիպ
միջավայրերում օգտագործելու
համար, ինչպիսիք են`
– խանութները, գրասենյակները և
այլ աշխատանքային միջավայրերում
աշխատակազմի համար նախատեսված
խոհանոցային տարածքները,
– գյուղատնտեսական տները և
հյուրանոցներից, մոթելներից և այլ
բնակելի միջավայրերից օգտվող
հաճախորդները,
– անկողնային նախաճաշի համար
նախատեսված միջավայրերը,
– սննդի կամ նմանատիպ ոչ
մեծածախ միջավայրերը:
Սարքավորման ներսում գտնվող
լամպը հատուկ նախագծված է
կենցաղային տեխնիկայի համար և
հարմար չէ սենյակի ընդհանուր
լուսավորման համար (ԵՀ Կանոն
244/2009)
Սարքավորումը նախատեսված է
շահագործել այն վայրերում, որտեղ
ջերմաստիճանը գալիս է հետևյալ
տիրույթներից ըստ գնահատման
սանդղակի վրա նշված կլիմայական
դասի: Սարքը չի կարող աշխատել,
եթե այն երկար ժամանակ մնացել է
տվյալ տիրույթում չնախատեսված
ջերմաստիճանի ներքո:
Կլիմայական դաս, միջավայրի
ջերմաստիճանը (°C)
SN 10-ից 32
N 16-ից 32
ST 16-ից 38
T 16-ից 43
Այս սարքավորումը չի պարունակում
ՔՖԱ-ներ: Սառեցման նյութը
պարունակում է R600a (HC):
Մեթիլպրոպան պարունակող սարքեր
(R600a). Մեթիլպրոպանը բնական
գազ է առանց շրջակա միջավայրի
ազդեցության, բայց դյուրավառ է:
Հետևաբար համոզվեք, որ սառեցնող
նյութի խողովակները վնասված չեն:
Հատուկ ուշադրություն դարձրեք,
որպեսզի խողովակները վնասվելու
դեպքում դատարկեք սառեցնող
նյութը:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Չի կարելի
վնասել սարքի սառեցնող նյութի
խողովակները:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Սարքի
պատյանի կամ ներկառուցված
օդափոխության անցքերը մաքուր
պահեք:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Չի կարելի
օգտագործել մեխանիկական,
էլեկտրական կամ քիմիական
միջոցներ սառեցման գործընթացն
արագացնելու համար, բացառությամբ
եթե դրանք նախատեսված չեն
արտադրողի կողմից:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Չի կարելի
օգտագործել կամ տեղադրել
էլեկտրական սարքեր այս
սարքավորման խցիկում, եթե դրանք
արտադրողի կողմից թույլատրված
տիպի սարքեր չեն:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Սառուցի
պատրաստման պարագաներում և/
կամ ջրի դիսպենսերներում, որոնք
անմիջապես միացված չեն ջրի
մատակարարման աղբյուրին, պետք է
լցնել միայն խմելու ջուր:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Ավտոմատ
սառույց պատրաստող պարագաները
և/կամ ջրի դիսպենսերները պետք է
միացնել ջրի մատակարարման
աղբյուրին, որը միայն խմելու ջուր է
մատակարարում և ջրի ճնշումը
խողովակում 0.17 -ից 0.81 ՄՊա
պետք է լինի:
(1.7 և 8.1 բար):
Չի կարելի կուլ տալ սառցե (ոչ
թունավոր) բեկորները (որոշ
մոդելներում):
Չի կարելի ուտել սառցե
խորանարդիկներն անմիջապես
սառցարանից հանելուց հետո, քանի
որ դրանք կարող են սառը
այրվածքներ առաջացնել:
Այն արտադրանքները, որոնք ունեն
օդազտիչներ օդափոխության
համակարգում, զտիչները պետք է
միշտ իրենց դիրքում լինեն երբ
սառնարանն աշխատում է:
Չի կարելի հեղուկով լցված ապակե
տարաներ պահել սառցարանում քանի
որ դրանք կարող են կոտրվել:
Չի կարելի խոչընդոտել հովացման
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ